|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հոկտեմբերի 2-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արման Մ.-ն, և հայտնել, որ նույն օրը «Արցախբանկ» ՓԲԸ-ի գլխամաս է ներկայացել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Արցախբանկ»-ի կառավարիչ Արամ Բ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը, վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Հաջորդ օրը՝ առավոտյան, նա նկատել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել ողջ գումարն ու պարկերով եղած ոսկյա զարդերը: