կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-16 11:22
Հասարակություն

Խոսրովի անտառում հրդեհից խոշոր կաթնասուններն ու թռչունները չեն տուժել

Խոսրովի անտառում հրդեհից խոշոր կաթնասուններն ու թռչունները չեն տուժել

Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին անձրև չկա, օդային օպերացիաներից հետո և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են:

Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով: Ըստ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի՝ խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել:

Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է , որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից»: