|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Թուրքիայում էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին «Կորուսյալ թռչուններ» գեղարվեստական ֆիլմը, որը 1915-ի մասին Թուրքիայում նկարահանված առաջին ֆիլմն է:
Ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորը ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը: Ֆիլմի սյուժեն ծավալվում է քույր և եղբոր շուրջ, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում:
Սիրո ու ընտանեկան պատմության մասին պատմող ֆիլմի գլխավոր դերասանները ևս հայ և թուրք Հերոս Աակոբյանն ու Դիլա Ուլուջան են, ֆիլմում նկարահանվել են նաև Թուրքիայում ապրող հայ դերասաններ:
Ֆիլմը շրջադարձային աշխատանք է թուրքական կինոյի համար, քանի որ առաջինն է ողբերգության մասին և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ֆիլմը կցուցադրվի Անկարայում, Պոլսում, Իզմիրում, Իզմիթում և Մարդինում: