Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համլետ Դուլյանի «Ընկղմում կրակի մեջ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Մենք կանք» ծրագրում: Ֆիլմը պատմություն է թուրք զինվոր Այդինի մասին, որը գալիս է հայերի տուն և պետք է սպանի բոլորին:
Ֆիլմի ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆիլմի միջոցով ուզում էր մեր պատմությունը ցույց տալ, բայց այնպես, որ մարդը, որը կնայի ֆիլմը, անկախ ազգությունից, պատմությունն ընկալելու ընտրություն ունենա:
«Ինձ ասում էին` դու 19 տարեկան ես, քեզ համար շատ բարդ թեմա է, բայց ես ասելիք ունեի, որն էլ ուզում էի ֆիլմի միջոցով տեղ հասցնել: Ֆիլմի տևողությունը 17 րոպե է, այն թուրքերեն է, ինչն ինձ համար շատ կարևոր է, քանի որ հայերը լավ գիտեն Ցեղասպանության մասին բոլոր մանրամասները»,- ասաց Դուլյանը:
Ըստ նրա` ֆիլմում, ներկայացնելով այդ օրերի դեպքերը, փորձել է քաղաքական ենթատեքստ չմտցնել, այլ ուղղակի դեպքերը նկարագրել այնպես, ինչպես կան: «Ուզում էի մարդկային պատմություն ներկայացնել, որպեսզի այն տպավորվի հանդիսատեսի մեջ: Ինձ համար շատ կարևոր ֆիլմ է, քանի որ երկար եմ աշխատել դրա վրա և այն ինձ շատ է տանջել: Չէի կարող այն չնկարահանել, քանի որ հոգիս էր պարտադրում այն նկարահանել»,- ասաց ռեժիսորը:
Ի դեպ, Դուլյանը նշեց նաև, որ իր նախնիները Վանից ու Մուշից են եղել: