Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019 թվականի հուլիսի 19-ին՝ժամը 03:35-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում 911 ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի բնակիչը զանգահարել է եւ հայտնել, որ որդին դանակով սպառնում է իրեն: Նույն օրը Ոստիկանությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում դանակահարություն է եղել: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից, համաձայն որի՝ կտրած- ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ՝ 1960թ. ծնված տղամարդ եւ 1958թ. ծնված կին, ինչպես նաեւ՝ 1992թ. ծնված երիտասարդ, ով հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հաշվի առնելով քրեական գործի մեծածավալ լինելը եւ մեծաթիվ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու վերաբերյալ: 60-ամյա կինը եւ 59-ամյա տղամարդը ճանաչվել են տուժող:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձինք ընտանիքի անդամներ են:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ հուլիսի 19-ի գիշերը, Երեւան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 27-ամյա որդին նախ դանակով հարվածել է մորը՝ ծնված 1958թ., ապա նաեւ՝ հորը՝ ծնված 1960թ., որից հետո կատարել է ինքնավնասում: Ստացած մարմնական վնասվածքներից 60-ամյա կինը մահացել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ կատարվել է դիակի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ, հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները:
1992 թվականին ծնված երիտասարդը ձերբակալվել է՝ ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: