կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-06 16:43
Իրավական

Նոր Արեշում սպանված տղամարդուն տարիներ առաջ էլ են փորձել սպանել. մանրամասներ

Նոր Արեշում սպանված տղամարդուն տարիներ առաջ էլ են փորձել սպանել. մանրամասներ

Արդեն հայտնել ենք, որ այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանի Նոր Արեշ թաղամասում:

Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում 10-ից ավելի անգամ կրակել  են նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած` 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա:

Շրջանառվող լուրերի համաձայն՝  Ասոյանը երբեմն-երբեմն հայտնվել է աղմկոտ պատմությունների կենտրոնում: Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ էլ մահափորձ է եղել  նրա  նկատմամբ. Ասոյանի վրա դարձյալ կրակել են:

Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 և 235 հոդվածների հատկանիշներով: