|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ հավաքված մի քանի հազար քաղաքացիները փորձում են որոշում կայացնել հետագա ռազմավարության վերաբերյալ: «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց որոշման երեք տարբերակ, որը պետք է դրվի քաղաքացիների քվեարկությանը:
Առաջին տարբերակով քաղաքացիները իրավապահ մարմիններին տալիս են երկու օր ժամանակ, որպեսզի ոճրագործին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին: Երկրորդ տարբերակով մեկ օր ժամանակ են տալիս, իսկ երրորդ տարբերակով ժամանակ չեն տալիս, այլ տեղում սպասելու են այնքան, մինչև իրենց պահանջը բավարարվի:
Ի վերջո, վերջնական որոշում կայացվեց` մեկ օր ժամանակ տալ: Վաղը` ոճրագործության զոհերի հուղարկավորությունից հետո, ժամը 17-ին քաղաքացիները հավաքվելու են ու պատասխան են պահանջելու:
Ցուցարարները հեռացան` ոմանք` տուն, ոմանք` եկեղեցի, որտեղ ընթանում է սպանվածների հոգեհանգստի արարողությունը: