Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
7or.am-ը գրում է․
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու մասով վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին:
«Վերջապես կողմնորոշվե՛ք»,-հայտարարել է Լավրովը՝ դիմելով Փաշինյանին:
ՌԴ արտգործնախարարը նաև հայ ժողովրդին է դիմել: Ըստ նրա՝ եթե հայ ժողովուրդը համաձայն է Փաշինյանի վարած քաղաքականության հետ, ապա դա լրջագույն բաներ վերանայելու քայլերի կդրդի Ռուսաստանին: Թե որոնք կարող են լինել այդ քայլերը, դժվար չէ կռահել:
Սա աննախադեպ վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում: 1991-ի սեպտեմբերից հետո նման բան չի եղել: Դրանից առաջ եղել էր «Կոլցո» օպերացիան, որից հետո համապատասխան հետևություններ արվեցին: «Կոլցոյից» հետո հետևություն չարեց Բաքուն: Այնտեղի Նիկոլը՝ Էլչիբեյը, այստեղի Նիկոլի պես էր պահում իրեն՝ ինքնիշխանիստաբար, ինչի արդյունքում Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունեցավ: Էլչիբեյը շփոթել էր ինքնիշխանությունը բոլորի ու հատկապես տարածաշրջանային երկրների հետ թշնամանալու հետ:
Հիմա էլչիբեյություն է անում Նիկոլ Փաշինյանը՝ առաջնորդվելով սեփական կաշվի փրկության, անձնական շահի ապահովման ծրագրերով ու կառավարվելով իր դրսի տերերի կողմից:
Նիկոլի դրսի տերերին հաջողվել է Նիկոլի միջոցով թշնամացնել հայ-ռուսական հարաբերությունները: Առնվազն դիվանագիտական մակարդակով հայ-ռուսական հարաբերությունները նմանվել են ռուս-ուկրաինական հարաբերություններին: Իսկ դա մեզ համար հղի է շատ կանխատեսելի ու սարսափելի հետևանքներով:
Արևմուտքի խնդիրը ՌԴ-ին մեր տարածաշրջանից հեռացնելն է: Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում ՀՀ-ի հետ, Արևմուտքին հետաքրքրում է, բայց ընդամենը հայտարարությունների ու Մակրոնի գրառումների մակարդակով:
Հայ-ռուսական հարաբերությունների թշնամացումից շտապում են օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանք են լինելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության թիվ մեկ շահառուները: Տուժող կողմը լինելու է բացառապես Հայաստանը:
Ի դեպ, երբ Լավրովը վերջնագիր էր ներկայացնում Նիկոլին, միաժամանակ ուղերձ էր հղում նաև հայ ժողովրդին՝ ասելով, որ արդյոք համաձա՞յն է հայ ժողովուրդը դառնալ Նիկոլի վարած քաղաքականության զոհը, արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է դառնալ աշխարհաքաղաքական հակամարտության մանրադրամ, արդյոք հայ ժողովուրդը հանդուրժելո՞ւ է Նիկոլի դավաճանությունը: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: Հայաստանի ճակատագիրը մազից է կախված: Այն մազից կախել է Նիկոլը՝ բառիս բուն իմաստով ծախելով Արցախն ու Հայաստանը՝ հանուն իր անձնական օգտի:
Գնդակը կամ ավելի ճիշտ՝ արկը, Հայաստանի դաշտում է: Աննուշկան ձեթն արդեն թափել է»։