|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդը (ECFR) ԵՄ ղեկավարությանը կոչ է արել լուրջ ընդունել Իրանի ներկայացրած 60 օրվա վերջնաժամկետը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտավորութիւնների ամբողջական կատարման համար Իրանի կողմից 4+1-ին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) տրված 60 օրվա վերջնաժամկետին՝ ECFR-ը ԵՄ ղեկավարությանը խորհուրդ է տվել լուրջ ընդունել Իրանի ներկայացրած վերջնագիրը:
ECFR-ի փորձագետների կարծիքով, Իրանի այս քայլն ուղղված է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանը, այլ, ոչ թե դրա չեղարկմանը: Սակայն, Իրանը եկել է այն եզարակցության, որ ներկայիս իրավիճակի շարունակությունն անընդունելի է: Իրանը փորձում է ճնշում բանեցնել Եվրոպայի եւ Չինաստանի վրա՝ հույս ունենալով, որ նրանք տնտեսական ակնառու գործողություններ կձեռնարկեն Իրանի հետ հարաբերությունների պահպանման օգտին: