|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հուլիսի 12-ին, ժամը 12-ին, Վարդավառի տոնի առթիվ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա գեղեցիկ հանդիսություն:
Տուն-թանգարանի բակում հանդիսականներին սպասվում է լարախաղացի ելույթը` իր ավանդական արվեստով, ստվերների թատրոնի ներկայացում, Վարդավառի տոնի ներկայացում` ժողովրդական երգ, պար, խաղ, ջրոցի: Կկազմակերպվի «Աշտարակի եկեղեցիները» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Ն. Աշտարակեցու ծննդյան 245-ամյակին: