կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 18:15
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք՝ անհետ կորածների ծնողներս, ուզում ենք հասկանալ՝ ունե՞նք պետություն, թե՞ չունենք․ Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներ

«Պահանջ․ բանակցեք և որոնեք մեր տղերքին»՝ գրություններով՝ 500 ավտոմեքենա փակել է Բաղրամյան պողոտան՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ակցիայի մասնակիցներից՝ Սերգո Գալստյանը լրագրողներին ասաց, որ ինքն անձամբ որոնում է իր եղբոր որդուն․ «Նա մեր բոլորի որդին է, ես չեմ անհատականացնում»։

Ակցիայի մասնակից նշեց, որ սա քաղաքական, կուսակցական ակցիա չէ։

«Մենք գործ չունենք ոչ մեկի հետ, մենք՝ ծնողներս, ուզում ենք հասկանալ՝ ունե՞նք պետություն, թե՞ չունենք, 45 օրից ավելի ես գտնվում եմ Ղարաբաղում, մասնակցել եմ որոնողական աշխատանքներին։ Մեր գերեվարվածները, անհետ կորածներն են առաջնահերթ, այնտեղ ձյուն է և չգիտենք՝ ինչ պայմաններում են այդ երեխեքը։ Կորած մարմիններն են առաջնահերթ, որ չեն կարողանում դուրս բերել և ԴՆԹ ապարատի հարցը, որ ծնողները կարող են տարիներով սպասել պատասխանի»,-ասաց նա։

Սերգո Գալստյանը հորդորեց, որ զինծառայողների ծնողները ներկա գտնվեն ակցիային և որևէ մեկը չփորձի քաղաքականացնել այդ ամենը։

Նա վստահեցրեց, որ որոնողական աշխատանքների ժամանակ իշխանությունից իրական ոչ մի քայլ ինքը չի տեսել։ Իրենց կողքին եղել է Ղարաբաղի ԱԻՆ-ը․ «Ուրիշ ոչ մեկը մեզ չի օգնել»։

Մանրամասն՝ տեսանյութում․