Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում բողոքի ցույցին` կիրակի օրը նախանշված հանրաքվեից առաջ, որում պարզ կդառնա ` ընդունում են արդյոք հույները միջազգային օգնություն տրամադրելու վարկատուների պայմանները:
«Այո» եւ «ոչ» պատասխանների կողմնակիցները բողոքի առանձին ակցիաներ են անցկացնում: Բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Ցուցարարաներին ելույթով դիմել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Ավելի վաղ Ցիպրասը հեռուստաուղերձով դիմել էր հույն ժողովրդին `կոչ անելով արհամարհել միջազգային վարկատուների շանտաժը եւ հանրաքվեում դեմ քվեարկել նրանց առաջադրած պայմաններին: