կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-26 00:39
Քաղաքական

Բողոքի հուժկու ցույցեր` Իտալիայում

Բողոքի հուժկու ցույցեր` Իտալիայում

Երեկ տասնյակ ուսանողներ են վիրավորվել Հռոմում ոստիկանության և կրթության պետական փոփոխության դեմ բողոքող ուսանողության միջև տեղի ունեցած բախման ժամանակ, տեղեկացնում է Associated Press-ը:

 

Չնայած իրավապահ մարմինների ստորաբաժանումների ուժեղացանը, ցուցարարների մի մեծ խմբի հաջողվել է մոտենալ Իտալիայի Սենատին:

 

Ուսանողները փորձել են շենք ներխուժել, սակայն նրանց ճանապահրը փակել են զինված կարաբիներները, ետ մղել երիտասարդների գրոհը:

 

Դրանից հետո մի քանի հարյուր ցուցարարներ շարժվել են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի նստավայր: Այստեղ էլ նրանց սպասել են ոստիկանական ստորաբաժանումներն ու կարաբիներները: Այստեղ, բարեբախտաբար, միջադեպեր չեն եղել:

 

Ոստիկանության հետ մեծ ընդհարում է եղել Հռոմի Սան-Մարչելո փողոցում: Ուսանողները ձվեր են նետել ոստիկանների վրա, իրավապահները դրան պատասխանել են ռետինե մահակներով:

 

Ցուցարարների տվյալներով, վիրավորվել է ավելի քան 10 մարդ: Իշխանություններն ասում են՝ վիրավորվել է 8 կարաբիներ:

 

Կրթության ոլորտում պետական ֆինանսավորման կրճատման փաստաթուղթը մեծ դժգոհություն է առաջացրել Իտալիայում: Մեկ շաբաթ առաջ ուսանողների բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի 100 քաղաքներում: Ուսանողների պահանջները պաշտպանում են նաև երկրի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

 

Ուսանողները պատրաստվում են զանգվածային նոր միջոցառումներ անցկացնել: Նոյեմբերի 27-ին արհմիությունների հետ նրանք պատրաստվում են բողոքի համազգային ցույցի: