Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, վաղ առավոտյան, պատահական զուգատիպմամբ կառավարության շենքի մոտ իրար են հանդիպել հայրենիքի հոգսերով անհանգստացած երկու խումբ ցուցարարներ`«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության ու «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի անդամները:
Առաջինները կառավարությունից պահանջում են հանել շրջանառությունից օտարալեզու դպրոցների մասին օրինագծերը: Բնապահպաները պահանջում են փրկել Երեւանը հակաէկոլոգիական կառուցապատումից: «Հանեք շրջանառությունից բնապահպանական եւ օտարալեզու դպրոցների մասին օրինագծերը: Այն մի փաթաթեք մեծամասնության վզին»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում հայտարարեց «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին բացման» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Բնապահպանների բողոքը շրջակա միջավայրի փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեմ է: «Եթե նախկինում կառուցապատման թույտվություն հատկացնելու համար փորձաքննություն անցկացնելու համար նախատեսում էր 120 օր՝ նեռառյալ հասարակական լսումները, ապա փորձաքննության ժամկետ նախատեսված է 15 օր, որը սկզբունքորեն հնարավոր չէ իրականացնել: Պայքարով հասանք նրան, 15 օրը դարձավ 40 օր: Սակայն դեռ պարզ չէ` Ազգային ժողովը կընդունի՞ մեր առաջարկը, թե՝ ոչ: Երեւանը խեղդվում է հակաէկոլոգիական կառուցապատումից, իսկ այդ փոփոխությունը քաղաքաշինությունը կդարձնի անվերահսկելի»,- ԵՐԿԻՐԻ-ին ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի անդամ Կարինե Դանիելյանը: