| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երկուշաբթի առավոտյան անհայտ անձինք հարձակում են գործել Կենտրոնական Հունաստանում գտնվող թուրքական մզկիթի վրա. հայտնում է greekcitytimes.com կայքը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Քուրսում մզկիթի քարկոծման կապակցությամբ, որը հայտնի է նաև որպես Օսման շահի մզկիթ անվամբ` Տրիքալա քաղաքում։ Նշվում է, որ անհայտ անձինք քարեր են նետել մզկիթի ուղղությամբ։
Քուրսումը համարվում է օսմանցի սուլթան Սելիմ I Ահեղի թոռան Օսման շահի դամբարանը և հենց նա էլ կառուցել էր վերոնշյալ մզկիթը։ Այն պահպանվում է UNESCO-ի կողմից։ Այն քաղաքում եղած 8 մզկիթներից միակն է, որ պահպանվել է։ Կառուցվել է հայկական արմատներով հայտնի ճարտարապետ (Միմար) Սինանի կողմից։
Թեև ոստիկանները դեռևս չեն պարզել հանգամանքերը, ակնհայտ է, որ այս քայլն արվել է ի նշան բողոքի` Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ։