կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 18:30
Հասարակություն

Սաստիկ շոգերն առաջիկա օրերին չեն նահանջի

Սաստիկ շոգերն առաջիկա օրերին չեն նահանջի
Ուշադրություն` հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
 
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-5-ին էապես չի փոխվի, 6-8-ին կնվազի 2-3 աստիճանով: 
 
Երևանում հուլիսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: