կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-11 17:45
Հասարակություն

Գիշերային խիստ սառնամանիքը չի նահանջի. եղանակի կանխատեսումը

Գիշերային խիստ սառնամանիքը չի նահանջի. եղանակի կանխատեսումը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.

 

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 11-ի, 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ի գիշերը, 16-ի գիշերը սպասվում է ձյուն։