Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը գնացել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն, որպեսզի վերջինիս համոզեն «բարիշել» Սերժ Սարգսյանի հետ, խոսացկության մի հատվածին «խառնվել» են նաեւ Ծառուկյանի կինն ու մայրը:
«Մասնավորապես, Ծառուկյանի մայրն ասել է, որ իրենք դեռեւս պետք է այս երկրում ապրեն, երեխաներ ունեն, որոնք դպրոցում են սովորում, նման առճակատման գնալով՝ իրենք արդյունքի չեն հասնելու: Նույնիսկ հարց են ուղղել, թե արդյոք ինքը ցանկանում է նախագահ դառնալ: Մի խոսքով՝ Ծառուկյանի նահանջի գործում իրենց դերակատարությունն են ունեցել նաեւ նրա կյանքի տիկնայք` մայրը եւ կինը»,- գրում է թերթը:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: