Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով երկար տարիներ (2001-2014թթ) ղեկավարել է այդ ոլորտը, երեկ չի ցանկացել պատասխանել ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին:
«Ես հիմա շատ զբաղված եմ»,- ասել է նախկին նախարարը, ով պորտֆելից զրկվելուց հետո նշանակվեց Սերժ Սարզսյանի խորհրդական, եւ անջատել է հեռախոսը: Նկատենք, որ ՀԷՑ–ի վաճառքի բոլոր գործարքներն իրականացվել են հենց Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման օրոք: 2002թ.-ին ՀԷՑ-ը տարօրինակ ցածր գնով վաճառվեց օֆշորային «Միդլենդ Ռեսորսիզ» ընկերությանը, իսկ 2005թ.–ին վերջինս ՀԷՑ-ը վաճառեց ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: Միայն Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման ընթացքում էլէներգիայի սակագինը թանկացել է 3 փուլով 25 դրամից հասնելով 42 դրամի»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։