կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 14:50
Իրավական

Հայրապետյանի մասնակցությամբ ապօրինի գործարքն իրականացվել է նաև հայաստանյան բանկերի միջոցով. Ведомости

Հայրապետյանի մասնակցությամբ ապօրինի գործարքն իրականացվել է նաև հայաստանյան բանկերի միջոցով. Ведомости

Ведомости թերթը անդրադարձել է  «Սիստեմա» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի ձերբակալությանը: Նա մեղադրվում է Բաշկորստոստանի էներգետիկ համալիրի մաս հանդիսացող ձեռնակությունների բաժնետոմսերը յուրացնելու մեջ:  

 

Նշվում է, որ հուլիսի կեսերին Մոսկվայի Բասմաննայա դատարանը կալանք էր դրել «Սիստեմա»-ին պատկանող «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության արժեթղթերի 85%-ի վրա: Նույն գործով հուլիսին ձերբակալվել էր հայկական սփյուռքի ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանը: Նրան մեղադրանքներ էին առաջադրել «Բաշնեֆտ»  ընկերության փողերի լվացման եւ անօրինական ճանապարհով ստացած եկամուտների յուրացման համար:

 

Ըստ Ведомости-ի՝  Հայրապետյանը գործով անցնող անձ է դարձել մեկ այլ գործով, որ հարուցվել էր ապրիլին Բաշկիրիայի նախկին նախագահի որդի` գործարար Ուրալ Ռահիմովի դեմ: Հետաքննության համաձայն՝ 2009-ին  Հայրապետյանի միջնորդությամբ «Սիստեմա»-ն  օգնել է Ռահիմովին օրինականացնել 7 մլրդ  դոլարի յուրացումներ:

 

 Հետաքննության նյութերը ցույց են տվել, որ փողերի լվացման գործին մասնակցել են բանկեր Ավստրիայից, Շվեյցարիայից և Հայաստանից. փոխանցումները կատարվել են  Հայրապետյանին ենթակա բանկային հաշիվներով: Հայրապետյանն իր միջնորդության համար, ըստ հետաքննության,  50 մլն  դոլար  է ստացել:

 

Նշվում է նաև, որ Եվտուշենկովը «Սիստեմա»-ի կողմից մասնակցել է գործարքի քննարկումներին: