կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 16:29
Քաղաքական

Զոհրաբյանը խուսափում է ԲՀԿ-ի վերաբերյալ հարցերից

Զոհրաբյանը խուսափում է ԲՀԿ-ի վերաբերյալ հարցերից

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր դաշտում արդեն ձևավորված դաշինքին /ՔՊ, ԼՀ, «Հանրապետություն» կուսակցություններ, խմբ./ նշեց, որ շատ կարևոր է ՝գործիչները ովքեր ընդամենը մեկ երկու ամիս առաջ միմյանց հասցեին հնարավոր բոլոր և անհնար մեղադրանքները հնչեցնում էին կարողացան այդուհանդերձ բոլոր տարաձայնությունները դնել մի կողմ և փորձել միասնական ձևավորել մեկ միասնական քաղաքական օրակարգ:

«Նույն կերպ ես ողջունում եմ «Համախմբման», «Ժառանգության», Սեյրան Օհանյանի՝ միասնական պլատֆորմով հանդես գալու ցանկությունը: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են այնպիսին, որ շատ կարևոր է լինելու մեծ համախմբումներով հանդես գալը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ մասնակցել»,- ասաց նա, հավելելով՝ չգիտի թե Սեյրան Օհանյանը որպես որ կուսակցության ներկայացուցիչ է բանակցություններ վարում, որովհետև դեռևս հայնտի չէ Սեյրան Օհանյանի քաղաքսկան հայտարարությունը իր քաղաքականություն մտնելու վերաբերյալ, բայց սա ողջունելի է:

Զոհրաբյանը նշեց, որ ընդդիմադիր դաշինքները ԲՀԿ-ի համար սպառնալիք չեն և որևէ մրցակցությունից՝ կլինի դա իշխանական թևի հետ մրցակցություն, թե ոչ իշխանական դաշտում, որևէ դաշինքերի հետ ԲՀԿ-ն որևէ մտավախություն չունի, և ԲՀԿ-ն պատրաստ է բոլորին ընդունել որպես հավասար, արժանապատիվ մրցակիցներ: Խոսելով ընդդիմադիր դաշտի միասնական հանդես գալու մասին Զոհրաբյանը նշեց, որ տեսականորեն միգուցե գեղեցիկ գաղափար է, որ ոչ իշխանական ողջ դաշտը մեկ միասնական դաշինքով հանդես գա, բայց իրականում դա հնարավոր չէ:

«Մի քանի ակնառու դաշինքներ դա նորմալ է: Չեն կարող ոչ իշխանական բոլոր ուժերը, որոնք դավանում են տարբեր գաղափարախոսություններ, որոնք ունեցել են բացարձակ տաբեր քաղաքական օրակարգեր հանդես գան մեկ դաշինքով, դա կլիներ բացարձակ կեղծ, արհեստական և դա կլիներ անընդունելի»:

Լրագրողների բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում էին ԲՀԿ-ին ու Ծառուկյանին Զոհրաբյանը խուսափում էր պատասխանելուց՝ նշելով, որ այդ մասին կխոսի միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառանալու մասին սպասվող հայտարարությունից հետո: Միայն նշեց, որ այս պահին ԲՀԿ-ն որևէ ուժի հետ դաշինք կազմելու բանակցություններ չի վարում: