կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-27 15:23
Քաղաքական

Պայմանավորվել են, որ ընդամենը 593 զոհ ունենա՞ն. Արտաշես Գեղամյանը` Փաշինյանին

Պայմանավորվել են, որ ընդամենը 593 զոհ ունենա՞ն. Արտաշես Գեղամյանը` Փաշինյանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկությունը ՀՀ-ի` ԵՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ, նաև` ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Փաշինյանը զեկուցելիս հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ:

Սա դուր չեկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Նա Փաշինյանից հետաքրքրվեց. «Պայմանավորվել են, որ ընդամենը 593 զոհ ունենա՞ն, դա՞ է համաձայնեցված եղել Ռուսաստանի հետ»:

Հարցը զարմացրեց «Ելք» խմբակցության ղեկավարին. «Էնպես եք խոսում, ոնց որ մենք 800 հա չենք կորցրել, էնպես եք խոսում, ոնց որ հայկական կողմը 100 զոհ չի ունեցել, էնպես եք ասում՝ ոնց որ ամեն ամիս զոհի մասին լուր չենք ստանում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ասաց. «Ռուսաստանը բավականին տարօրինակ պետություն է, «Կոլցո» օպերացիա է անում, ժամանակ առ ժամանակ այս կամ այն պետությանն է պաշտպանում: Ես սա նորմալ եմ համարում, երկիր է, որ քայլեր է կատարում իր շահերի համար: Այս հարցին պետք է մոտենալ շատ զգուշավոր: Մենք հիմա մի գործընթացի մեջ ենք, որ այս քայլը կատարելը կարող է ճակատագրական լինել: Այստեղ մեր պետության շահերն են»:

Փաշինյանը, պատասխանելով Զուրաբյանին, կարևորեց Հայաստանի ինքնիշխանության պահպանումը: «Մենք կարևոր հարց ենք համարում Հայաստանի ինքնիշխանության պահպանումը: Մեր անկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ գերտերություններից որևէ մեկն անհամաչափ ազդում է մեզ վրա»,- ասաց նա: