|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Ա. Հակոբյանը նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, իր դիմումի համաձայն, ՃՈ պետի պաշտոնից ազատվել էր գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Նա ՃՈ պետի պաշտոնին էր նշանակվել էր ընդամենը ամիսներ առաջ՝ 2014-ի հոկտեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանապետի խորհրդականի պաշտոնը: