|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում: Մասնավորապես` ոստիկանության կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Գևորգ Թադևոսյանը, Չարենցավանի բաժնի պետ Սամվել Տոնոյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Արայիկ Դավթյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնում:
Yerkir.am-ի տեղեկություններով` նրան այդ պաշտոնում փոխարինել է գնդապետ Արսեն Ավոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի Նոր Նորքի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: