|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզչի անունը հայտնի է: Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի Վարուժան Սուքիասյանը: Ամենայն հավանականությամբ, այս մասին ՀՖՖ-ն պաշտոնապես կհայտարարի հենց այսօր:
Վարուժան Սուքիասյանը ծնվել է 1956 թվականին: Ներկայումս գլխավորում է Երևանի «Արարատ»-ը: Սուքիասյանը ժամանակին գլխավորել է ազգային և երիտասարդական հավաքականները:
2000-2001-ին Հայաստանի ազգային հավաքականը, նրա գլխավորությամբ, անցկացրել է 17 խաղ, որից 3-ը հաղթել է, 7-ական անգամ խաղացել ոչ-ոքի եւ պարտվել, գնդակների հարաբերությունը՝ 17-27:
Հիշեցնենք որ ամիսներ առաջ Yerkir.am–ի հարցին, որ եթե առաջարկեն զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը, կհամաձայնի՞, Սուքիասյանն ասել էր, որ մեր ազգի, մեր ֆուտբոլի համար ամեն ինչի պատրաստ է: