|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Վերջին շրջանում կադրային փոփոխություններ են տեղի ունեեցել ոստիկանական համակարգում: Ապրիլի 7-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, պաշտոնանկ արվեցին Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանն ու Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը: Նադարյանին այդ պաշտոնում փոխարինեց Գրիշա Ամիրխանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնը:
Yerkir.am-ի տեղեկություններով ՝ այսօր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով, Պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել գնդապետ Վարդան Մինասյանը: Նա մինչ այդ զբաղեցնում էր ՊՊԳՎ-ի պետի տեղակալի պաշտոնը: