|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի կրթության նախարարությունն արգելել է բոլոր ավագ դպրոցների աշակերտներին` կրթական հաստատությունում գտնվելու ընթացքում օգտվել Facebook-ից:
Ըստ Taraf-ի՝ աշակերտներին արգելվել է այսուհետ դպրոցի շենքում գտնվելու ժամանակ առանց ուսուցչի իմացության գրառումներ անել, նկարներ ու տեսանյութեր տարածել: Որոշումը չհարգողները կուղարկվեն դպրոցում կարգապահական հարցերով զբաղվող հատուկ խորհրդի անդամների մոտ: Իսկ այն աշակերտները, ովքեր կփորձեն ծաղրել կամ ստորացնել հաստատության աշխատողներին և տեսանյութ կամ լուսանկար հրապարակել, կհեռացվեն դպրոցից։