Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Տեղեկացրել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին հայտնաբերել են բնակելի շենքի շքամուտքում` կախված: Կնոջ տանը՝ մահճակալների վրա, հայտնաբերել են նրա երկու մանկահասակ երեխաների դիակները: Երկուսն էլ աղջիկներ են՝ մեկը` 5 տարեկան, մյուսը՝ 7:
Yerkir.am-ի տեղեկություններով` մայրը խեղդամահ է արել երեխաներին, հետո արդեն ինքնասպանություն գործել:
Yerkir.am-ին Սարալանջի միջնակարգ դպրոցից տեղեկացրեցին, որ 45-ամյա կինը քիմիայի ուսուցչուհի էր, նա այս տարվա օգոստոս ամսին էր ընդունվել աշխատանքի:
«Աշակերտները սիրում էին նրան: Ինքն էլ խելացի կին էր, մրցույթով էր ընդունվել դպրոց»,- ասացին դպրոցից:
Հիշեցնենք, որ Սպիտակի Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն էլ տեղեկացրել էր, որ կինն իրենց համայնքի բնակիչ չէր` Այգեստան թաղամաս էր տեղափոխվել 1 տարի առաջ.«Կինը մեր գյուղերից մեկի դպրոցում ուսուցչուհի էր աշխատում: Ամուսնալուծված էր, երկու աղջիկների հետ էր ապրում: Նա վարձով էր ապրում մեզ մոտ»: