կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-17 11:34
Տարածաշրջան

Թուրքիայում հայ աշակերտները մեջլիսում հանդիպել են հայ պատգամավորների հետ

Թուրքիայում հայ աշակերտները մեջլիսում հանդիպել են հայ պատգամավորների հետ

Պոլսի հայտնի  Դադյան հայկական դպրոցի աշակերտները Անկարա մեկօրյա այցի շրջանակներում այցելել են նաև Թուրքիայի խորհրդարան:

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայ կին պատգամավոր Սելենա Դողանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայ աշակերտների 40 հոգանոց  խումբը խորհրդարանում հանդիպել է մեջլիսի 3 հայ պատգամավորների՝ Կարո Փայլանի, Սելինա Դողանի, և Մարգար Եսայանի հետ:

«Դադյան մասնավոր հայկական միջնակարգ դպրոցի աշակերտները խորհրդարանում մեզ այցի են եկել: Ես նույնպես ավարտել եմ այս դպրոցը: Բոլորս միասին մասնակցում ենք այս աննախադեպ իրադարձությանը: Այս մեջլիսը բոլորինս է, ամենաշատը՝ երիտասարդներինը: Երջանիկ կլինենք, եթե կարողանանք նրանց օրինակ ծառայել»,- գրել է Դողանը:

Հայ աշակերտները շրջել են մեջլիսում՝ ծանոթանալով դրա աշխատանքներին: Նրանք նաև առիթ են ունեցել շփվելու հայ պատգամավորների հետ:

Image may contain: 9 people, indoor

Image may contain: 10 people, people smiling, people standing

Image may contain: 14 people, people smiling, crowd and indoor

Image may contain: 15 people, people smiling, people sitting

Image may contain: 1 person, standing