|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Արցախը կա՝ անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում։ Եվ Արցախը հայաթափվել է միայն ֆիզիկական իմաստով։ Արցախը կկորցնենք այն պահին, եթե այն հայաթափվի մեր սրտում, հոգում, եթե մոռանանք Արցախի մասին։ Դատական այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Դիտարկմանը, որ Արցախի Հանապետության անկախության օրը իշխանությունները լուռ էին՝ Աշոտյանն արձագանքեց՝ նշելով․ «Նրանք ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում են, որպեսզի քողարկեն իրենց դավաճանական քաղաքականությունը և Արցախի հանձնումը ֆիզիկական իմաստոն բերեն, հասցնեն տրամաբանական ավարտին՝ մեր բնակչության մեջ սրսկելով այն թունավոր ապազգային միտքը, որ «Արցախը մերը չէ և մեզ պետք էլ չէ»»։