կարևոր
3490 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 17:57
Քաղաքական

Մենք վերածվել ենք Հայաստանի, որտեղ դե-ֆակտո իշխանությունը հրաժարվում է իր բնական շահակիցներից. Գեղամյան

Մենք վերածվել ենք Հայաստանի, որտեղ դե-ֆակտո իշխանությունը հրաժարվում է իր բնական շահակիցներից. Գեղամյան

2018-ին իշխանափոխության ցնծության ժամանակ Հայաստանի առջև խնդիրների մասին խոսողներին և գալիք աղետների մասին նախազգուշացնողներին ասում էին «նախկին» են։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«2020-2021-ին՝ նույն մարդկանց պիտակավորում էին որպես «աթոռակռվի» համար պայքարողներ։

2022-ին՝ նրանց պիտակավորում են որպես «ագենտներ»։

Իսկ էս նույն ընթացքում այդ դատարկ պիտակավորումների ֆոնի տակ զոհվել են 5000-ից ավելի առյուծ տղերք, թշնամուն է նվիրվել Արցախի 75%-ը և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ավելի քան 200 քառակուսի կմ տարածք, Հայաստանը վերածվել է «թավշյա» բռնապետության, որտեղ դատում են անկախ դատավորի ու դատարանի դահլիճում սպանում քաղբանտարկյալի, իսկ վարչապետի շարասյան տակ ընկած հղի աղջկան սպանողներն ազատության մեջ են։

Մենք վերածվել ենք Հայաստանի, որտեղ դե-ֆակտո իշխանությունը հրաժարվում է իր բնական շահակիցներից ու անում այն, ինչ պարտադրում են Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանից վերացնում են կայացած բանակը, փոխարենը խրախուսում են կամավորական խմբերով սիրողական զինապարտությունը, Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է Արցախից ու դառնում նոր ցեղասպանության զոհ։

Ու էդ ընթացքում խոսում ու պայքարում են նույն մարդիկ։ Լսե՛նք այդ մարդկանց ու չլսենք նրանց, ովքեր աղմկում են ու դատարկ խոսքեր են շռայլում։ Նայե՛նք նրանց գործերին ու գոնե մի անգամ դո՛ւրս գանք այն «իրականությունից», որը մեզ համար ամեն օր ջանասիրաբար կերտում են Հայաստանի թշնամիները իրենց «յան» ազգանունով դրածոներով։

Արցախի հանձնմանը և պետության կործանմանը եթե դեմ ես, ապա պիտի գնանք ու կանգնենք դրա դեմ։ Պիտի կանգնենք թիկունքում, որ սահմանին մեր տղերքը կարողանան պահել ու հետո չհանձնել պահածը։

Այլ տարբերակ չկա»։