|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Նախագահը չի՞ հասկանում, որ իրեն չեն սիրում. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը` անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի վերաբերյալ նախագահի հայտարարությանը:
Ըստ նրա` այդ հայտարարությունից պարզ է դառնում, որ ոչինչ էլ չի փոխվելու: «Նա տողեր էր կարդում, որոնք ես չէի հասկանում, և կարծում եմ` նա էլ չէր հասկանում: Մեր իշխանությունները, կարծում եմ, պետք չի այս բազմության դեմ այսքան ցինիկորեն գնան»,-ասաց Շահվերդյանը:
Ըստ նրա` մենք ատոմակայան ունենք և Վրաստանին էլեկտրաէներգիա ենք վաճառում, որը, ընդ որում, Վրաստանում ավելի էժան է, քան մեզ մոտ, և դեռ ուզում են թանկացնե՞լ մեզ մոտ էլեկտրաէներգիան: «Եթե հարցին լուծում չտրվի, ուրիշ մեթոդներ կգտնենք, ասենք` հաշվիչները կփչացնենք, սպառած հոսանքի գումարն ազգովի չենք վճարի»,- ասաց Շահվերդյանը: