|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ամփոփելով ԱՄՆ կատարած 10֊օրյա աշխատանքային այցս, որի ընթացքում բազմաթիվ կուսակցական, համայնքային և ժողովրդային հանդիպումներ ունեցա Արևելյան և Արևմտյան ափերում, հարկ եմ համարում արձանագրել․
- պատերազմից հետո, պայմանավորված նաև երկրի ներկա իրավիճակով, Սփյուռքը հիասթափության և անորոշության մեջ է,
֊ չնայած վերոնշյալ հանգամանքին, տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են Հայաստանի Հանրապետության և Արցախի հոգսերով, ճանապարհներ են փնտրում հայկական երկու պետություններին օգտակար լինելու համար,
- Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու ուղղությամբ,
- հայկական Սփյուռքը ունի մեծ ներուժ և կարողություն, ինչը ոչ միայն լիարժեք չի օգտագործվում, այլև հակառակը, օրվա իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում օտարվում է Հայրենիքից:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը կենսական հրամայական է:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ