|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արդեն նշել ենք, որ դեպի ՀՀԿ-ի գրասենյակ «ինքնիշխանության երթ»ից հետո ծեծի է ենթարկվել երթի մասնակից, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ներկա պահին ոստիկաններ են հավաքվել այն վայրում, որտեղ ծեծել են Սմբատ Հակոբյանը: Նույն վայրում են նաև երթի մասնակիցները:
Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել դեպքի մասին, որովհետև դեռեւս ականատեսներին են հարցաքննում:
Լրագրողների հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ, ըստ ականատեսների, ծեծողները եղել են ոստիկանության աշխատակիցներ` մոտ 10 հոգի, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Դուք հավատո՞ւմ եք նման բանի: Նման բան հնարավոր չէ, որ ոստիկանները գան ու ծեծեն»: