|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր Հյուսիսային պողոտայում տասնյակ երաժիշտներ ինքնաբուխ և յուրատեսակ բողոքի ակցիա էին իրականացնում` ի պաշտպանություն փողոցում երգող ու նվագող երաժիշտների: Հիշեցնենք, որ նախօրեին Հյուսիսային պողոտայում միջադեպ էր եղել` օտարերկրացի երաժիշտների մասնակցությամբ, ինչին միջամտել են ոստիկանները, արգելել նրանց նվագել փողոցում, բերման ենթարկել ոստիկանության բաժին: Ի նշան բողոքի, այսօր բազմաթիվ երաժիշտներ դուրս են եկել Հյուսիսային պողոտա և սկսել են երգել ու նվագել: Բողոքի ակցիան կրում էր «Երաժշտությունն ընդդեմ բռնության» խորագիրը:
Այսօր էլ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ երաժիշտներից մեկը ոչ սթափ վիճակում է եղել և հայհոյել է: Ի դեպ, այսօր երաժիշտների բողոքի ակցիային ներկա էր ինչպես ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, այնպես էլ միջադեպի մասնակից` ուկրաինացի երաժիշտը, որին ոստիկանները ոստիկանության բաժին էին տարել: Օսիպյանը նրա հետ կարճ զրույց ունեցավ, ասելով, որ երաժիշտը իրեն ճիշտ չի պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ: