|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Խոլերայի համաճարակի պատճառով Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում առնվազն 23 մարդ է մահացել: Թեեւ համաճարակն արդեն ետ է քաշվում Մբանդակայում, այն դեռ շարունակում է ակտիվ մնալ երկրի որոշ մասերում, մասնավորապես` Հարավային Ուբանգայում: Այստեղ նոյեմբերի 5-ից գրանցվել է խոլերայից մահվան 15 դեպք: Նույն ժամանակահատվածում 8 մարդ է մահացել նաև Բասանկուսույում:
Սակայն հետաքրքիրն այն է, որ հիվանդները չեն այցելում Մբադանկա քաղաքում գտնվող խոլերայի բուժման կենտրոն եւ, ամենայն հավանականությամբ, կենտրոնը շուտով կփակվի. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն արդեն ետ է կանչում իր աշխատակիցներին: