կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-23 15:17
Քաղաքական

Ցուցարարները լավ առաջնորդ չունեին. Վահրամ Բաղդասարյան

Ցուցարարները լավ առաջնորդ չունեին. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ արդեն ավարտվել է խորհրդարանական 5 խմբակցությունների հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվում էին Բաղրամյան պողոտայում ցուցարարների դեմ ոստիկանների բռնի գործողությունները, որոնց ընթացքում բերման է ենթարկվել 200-ից ավելի ցուցարար: Ի դեպ, հանդիպմանը չէր մասնակցում ՀԱԿ խմբակցությունը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հետամուտ են լինելու, որ բերման ենթարկվածներն ազատ արձակվեն, և մոտ երկու ժամվա ընթացքում այդ գործընթացը տեղի կունենա:

«Նրանց բոլորին երկու-երեք անգամ հանրապետության նախագահի կողմից հաղորդվել է, որ պատրաստ է հանդիպել նրանցից մի քանիսի հետ, բայց նրանք չհամաձայնեցին: Աշխարհի բոլոր երկրներում էլ կան այսպիսի օրինակներ, որ ցույցերը ցրելու համար ոստիկանները կարող են տարբեր միջոցներ գործի դնել»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով. «Մարդիկ ինչո՞ւ էին գնացել ցույցի, հարց լուծելու համար, չէ՞: Բա իրենց քանի՞ անգամ առաջարկվեց, որ` հինգ հոգով, տասը հոգով եկեք, մարդիկ չգնացին, որովհետև լավ առաջնորդ չունեին»: