Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հնարավոր երկրորդ տեքստին, նշեց, որ ամենևին էլ չի բացառվում, որ այս գործընթացում կարող է լինել նաև երկրորդ տեքստ:
«Քաղաքական ուժերի հետ քննարկումներում եթե լինեն պնդումներ, որ ցանկություն կա անցնելու կիսանախագահական կառավարման ձևին, եթե կոնսոլիդացիայի պայմաններն ապահովվեն, գործող Սահմանադրության մոդելը կվերամշակվի, և երկրորդ տարբերակը կլինի խորհրդարանականը, որը կուղարկվի ԱԺ, որտեղ քննարկումների արդյունքում այդ տեքստը կարժանանա հավանության և կգնա հանրաքվեի: Ո՛չ, ամենևին էլ չեմ բացառում, որ կլինի երկրորդ տեքստ»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե հայտնի՞ չեն մոտավոր ժամկետներ, թե երբ այն կուղարկվի ԱԺ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ինձ թվում է, որ մինչև սեպտեմբեր մասնագիտական հանձնաժողովը պետք է ամփոփած լինի այն, և ըստ այդմ` կուղարկվի Ազգային ժողով: Իհարկե, սրանք մոտավոր ժամկետներ են, դեռ կոնկրետ պայմանավորվածություն չկա»:
Վահրամ Բաղդասարյանը նշեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների նոր տեքստի քննարկումից հետո արդեն պարզ կլինի, թե երբ կլինի հանրաքվեն: