Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի բժշկական կենտրոնում շարունակում են բուժում ստանալ մի շարք երեխաներ` նույն գանգատներով` սրտխառնոց, փորլուծություն:
Yerkir.am-ին հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս պահին 15 երեխա կա հիվանդանոցում: «Նրանց վիճակը միջին ծանրության է, բոլորն էլ աղիքային ինֆեկցիայով են տեղափոխվել հիվանդանոց: Նրանք հսկողության տակ են, սահմանված բուժումներն են ստանում»,- ասաց նա:
Բժիշկը նշեց նաև, որ երեկ Արմավիրի 4-րդ մանկապարտեզից նույն գանգատներով ևս մեկ փոքրիկ է հիվանդանոց բերվել: Ինֆեկցիայի պատճառը դեռ պարզ չէ, փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից: «Մենք, սակայն, չենք սպասում այդ արդյունքներին, որ երեխաներին բուժօգնություն ցույց տանք. կաթիլային ենք միացրել, ստամոքսի լվացում ենք անում, մի խոսքով` իրավիճակը վերահսկելի է»,- ասաց նա:
Նշենք նաև, որ երեկ ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Նախարարը հանձնարարել էր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու համար: