կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 16:48
Քաղաքական

Թուրքիան ու Ադրբեջանն են մեղավոր. Շարմազանով

Թուրքիան ու Ադրբեջանն են մեղավոր. Շարմազանով

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նախագահի ներկայացրած` ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված` Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման ֆինասնավորման համար Եվրասիական բանկի կողմից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ծրագիրը ռազավարական և կենսական նշանակություն Հայաստանի համար: Այդպիսի նշանակություն ունի նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը: ԱԺ փոխխոսնակը չհամաձայնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ, թե Հայաստանը գտնվում է մեկուսացման մեջ, իսկ Մետաքսի ճանապարհի մասին նշեց, որ այդ ծրագրի երկու երկրները՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հակառակորդներն են:

«Նենց եք արտահայտվում, ոնց որ ՀՀ ներկայացուցիչ չլինեք: Պրոբլեմը մեր մեջ չէ, ամեն ինչ չի կարելի բարդել իշխանությունների վրա: Էդքան լավ անող էիք, բա 90-ականներին անեիք էդ ծրագիրը, չթողնեիք, որ Թուրքիան շրջափակի Հայաստանը, թե տենց ազդեցիկ էիք: Այո, ունենք տրանսպորտային խնդիրներ, բայց դրա մեղավորը Հայաստանը չէ, այլ Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք անում են ամեն ինչ, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային ծրագրերից»,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի` այդ շրջափակումից դուրս գալու համար Սերժ Սարգսյանը փորձեց քայլ անել` ֆուտբոլային դիվանագիտությամբ, առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց Թուրքիան մերժեց արձանագրությունները՝ առ այսօր շարունակելով մերժողական քաղաքականությունը: Նրա կարծիքով` լավ կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցեին տարածաշրջանային ծրագրերի, բայց դրա դիմաց Հայաստանը շատ բարձր գին պետք է վճարի, որովհետև ստիպված պետք է գնա միակողմանի զիջումների՝ հանուն տարածաշրջանային ծրագրերի: