կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 17:32
Քաղաքական

Մենք ձեւականորեն ցուցակին ենք ձայն տալիս. Հովհաննես Թոքմաջյան

Մենք ձեւականորեն ցուցակին ենք ձայն տալիս. Հովհաննես Թոքմաջյան

«Մենք ձեւականորեն ցուցակին ենք ձայն տալիս, ես էլ երրորդ համարն եմ, բայց իրականում դա այդպես չէ, մենք ձայն ենք տալիս Տարոն Մարգարյանին»,- նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նուբարաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

 

Նա հայտարարեց, որ քաղաքական ընտրություններն ավարտվել են, հիմա պետք է ընտրել Երեւանի քաղաքապետ: Թոքմաջյանը վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը «երկու ոտքով, իր ամբողջ տոհմածառով այս ժողովրդից է սերվել եւ կանգնած է այս հողի վրա, եւ միայն այն, որ 35 տարեկանում 5 երեխայի հայր է, պետք է ընտրել նրան»:

 

Թոքմաջյանը պատմեց, որ Տարոն Մարգարյանի հոր`Անդրանիկ Մարգարյանի հետ ընկերներ են եղել, եւ վստահեցրեց, որ վերջին 40-50 տարվա ընթացքում քչերն են եղել, որ ժողովրդի մոտ ունեցել են այնպիսի հեղինակություն, ինչպիսին ունեցել է Անդրանիկ Մարգարյանը: «Տարոն Մարգարյանը, ինչպեսեւ իր լուսահոգի հայրը, սիրում է ժողովրդին, ժողովրդի մի մասն է»,- հայտարարեց նա:

 

Թոքմաջյանը նշեց նաեւ, որ պարտավոր է կանգնել Տարոն Մարգարյանի կողքին եւ իր ամբողջ հեղինակությունը օգտագործել, որպեսզի Երեւանն ունենա այնպիսի քաղաքապետ, «ինչպիսին մեր երիտասարդ, փորձառու, քաղաքական կամք ունեցող, ազնիվ եւ բարի Տարոն Մարգարյանն է»: