կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-19 16:33
Մշակույթ

Սա մեր Ազգային պատկերասրահն է` ո՛չ Փարավոն Միրզոյանինն է, ո՛չ էլ Արման Ծատուրյանինը

Սա մեր Ազգային պատկերասրահն է` ո՛չ Փարավոն Միրզոյանինն է, ո՛չ էլ Արման Ծատուրյանինը

Տեղեկացրել էինք, որ հունիսի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթել էր Արման Ծատուրյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում պատկերասրահի նախկին տնօրեն, այժմ` խորհրդական Փարավոն Միրզոյանը նշեց, որ ինքը շատ լավ է տրամադրված Ծատուրյանի հանդեպ: «Մենք արդեն ընդունել ենք նրան, շնորհավորել և ցանկացել բեղմնավոր աշխատանք, որ այն, ինչ ստեղծվել է Ազգային պատկերասրահում, շարունակվի, և համատեղ լավ աշխատանքի հասնենք: Երբ ակադեմիայում (գեղարվեստի-խմբ.) ամբիոնի վարիչ էի, նա սովորում էր արվեստաբանականում, մեր ուսանողն է եղել»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ պատրաստ է իր փորձը փոխանցել Ծատուրյանին, և ոչ միայն` նրան: «Սա մեր Ազգային պատկերասրահն է` ո՛չ Փարավոն Միրզոյանինն է, ո՛չ էլ Արման Ծատուրյանինը: Իսկ Ազգային պատկերասրահի համար պետք է անենք ամեն ինչ, որ այն իր բարձունքի վրա լինի: Մենք արդեն կարողացել ենք այնպես անել, որ այն այսօր համաշխարհային ճանաչում ունենա, և այս քաղաքականությունը պետք է շարունակել»,- ասաց մեր զրուցակիցը: