կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 11:55
Մշակույթ

Փարավոն Միրզոյանն այլևս պատկերասրահի տնօրենը չէ

Փարավոն Միրզոյանն այլևս պատկերասրահի տնօրենը չէ

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն ազատվել է աշխատանքից: Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, թե քանի որ 2014-ի դեկտեմբերին լրացել էր Միրզոյանի 65-ամյակը, նա արդեն, օրենքի համաձայն, չէր կարող լինել թանգարանի տնօրեն: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն` ՊՈԱԿ-ների տնօրենները կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը:

 

Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել պատկերասրահի` գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Հակոբյանը: Օրերս կհայտարարվի մրցույթ` տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 

Միրզոյանն այժմ պատկերասրահում աշխատում է որպես խորհրդական:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ yerkir.am-ի հետ հարցազրույցում Միրզոյանը նշել էր, որ տարիքը չափանիշ չէ. «Եթե մարդը վատ է աշխատում' նրան կարելի է և 60 տարեկանում աշխատանքից հանել, իսկ եթե լավ է աշխատում, և արդյունք կա' կարող է մինչև 70 տարեկան էլ աշխատել, ինչպես մեզ մոտ լինում է»: 

 

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: