Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խաղատնային բիզնեսի կենտրոնացումը վատ հետևանքներ է թողել ՀՀ պետական բյուջեի վրա: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում լիցենզիա ունեցող բոլոր խաղատները միասին ՀՀ պետական բյուջե են վճարել 2 մլրդ 837 մլն դրամ այն դեպքում, երբ անցած տարի այդ ցուցանիշը 2 մլրդ 934 դրամ էր: Այսինքն խաղատների վճարած հարկերը նվազել են շուրջ 100 միլիոն դրամով:
Սա ուշագրավ է նրանով, որ 2014 թվականի հունվարի մեկից Հայաստանում սկսեց գործել նոր կարգ, ըստ որի խաղատներ կարող էին կառուցվել միայն առանձին քաղաքներում` Ջերմուկում, Սևանում, Ծաղկաձորում և Մեղրիում: Բացառություն էին կազմում միայն այն խաղատները, որի կառուցման համար իրականացված ներդրումները գերազանցում են 100 միլիոն դոլարը:
Այդպիսի 100 միլիոն դոլարանոց կազինո Հայաստանում ընդամենը մեկ հատ է` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնը», որը պաշտոնապես գրանցված է «Օնիրա քլաբ» անունով: Եվ քանի որ այս կազինոն գտնվում է Երևանին շատ մոտ, այս խաղատունը «կլանում է» վերը նշված քաղաքներում տեղակայված խաղատների հաճախորդներին: Արդյունքում մյուս կազինոները հայտնվել են փակվելու վտանգի տակ:Չնայած «Փարավոնի» հաճախորդների թիվը ի հաշիվ մյուս կազինոների կտրուկ բարձրացել է, այս խաղատունը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ իր վճարած հարկերը ավելացրել է ընդամենը 11 մլն դրամով կամ կես տոկոսով` 2 մլրդ 372 մլն դրամից հասցնելով 2 մլրդ 383 մլն դրամի: Սակայն մյուս բոլոր խաղատների վճարած հարկերը նվազել են 108 մլն դրամով, կամ 20 տոկոսով:
Մեր տեղեկություններով ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ ԱԺ աշնանային նստաշրջանում նախաձեռնելու են «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ, որոնցով խաղատների բիզնեսը պետք է վերադառնա նախկին վիճակին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։