Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լսելով Առողջապահության փոխնախարարի պատասխանն իմ հարցին՝ ուզում եմ ասել, որ մեր ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ինչ–որ մի փուլում հանրային տրանսպորտ մուտք գործելիս ցույց տալ իրենց հեռախոսի մեջ գտնվող QR կոդը կամ թեստավորման բացասական արդյունքը։ Այս մասին այսօր Ազգային ժողովովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն երկրների վրա, որտեղ նոր շտամը մեծ մասշտաբներով տարածվել է և որտեղ 80 տոկոս և ավելի պատվաստված են։ ««Կարծում եմ, որ կոռեկտ չէ մեղադրել այդ երկրներին, որ իրենց մոտ կեղծ թղթեր են ծախում, Հայաստանը չեմ վերցնում՝ որպես օրինակ, Հայաստանում ինչ–որ մի բան կարելի է մտածել, կասկածել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է հանրային սննդի կետերում այդ կոդի պահանջին, պատգամավորն ասաց, որ լինում են բազմաթիվ՝ մեծաթիվ մասնակցությամբ միջոցառումներ՝ ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, որտեղ տեխնիկապես ապահովել, որ չպատվաստված մարդու մուտքը թույլ չտրվի, մի քիչ դժվար է պատկերացնել։