|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը. տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան այցելուների համար: Հռոմեական խճանկարի ցուցադրությունում 10-15 մասնակիցներից կազմված խմբերը կծանոթանան մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ կստանան որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին՝ զուգահեռներ տանելով հայ հին և միջնադարյան արվեստի հետ:
Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվի վերականգնողական (ռեստավրացիոն) աշխատանքի դերի ու նշանակության, հուշարձանների պահպանման կարևորության մասին: Այնուհետև մասնակիցները տրամադրվող նյութերով (գունավոր քարեր, ներկեր, պլաստիլին) կփորձեն պատրաստել Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ:
Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահում օգոստոսի 9-ին պաշտոնապես բացված ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը: Ներկայացվում է Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն, որը ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ: