| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է։ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հակոբյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ըստ լուրերի, նշանակվելու է ԼՂՀ պաշտպանության նախարար: Այսինքն` «ռակիրովկա» են անում: Քաղաքական շրջանակներում Հակոբյանին ՀՀ տեղափոխելը կապում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետագա կարիերայի հետ: Բայց, միևնույն ժամանակ, նույն շրջանակներում լուրեր կան, որ Հակոբյանը որոշ ժամանակ անց նշանակվելու է ՀՀ ԶՈԻ շտաբի պետ, քանի որ 1 տարի անց լրանալու է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող 63-ամյա Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։