Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամերիկացի օրենսդիրները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպման ժամանակ կոչ են արել նրան ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ինչ-որ կերպ հանգեցնել Իրանի հետ հակամարտության` միևնույն ժամանակ հորդորելով Վաշինգտոնի գործողությունները համաձայնեցնել դաշնակիցների հետ,- գրում է Associated Press-ը` տեղեկացնելով, որ այս մասին իրենց թղթակցին ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ադամ Շիֆը:
ԶԼՄ-ի տեղեկություններով` ԱՄՆ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը կապված է Իրանի շուրջ ստեղծված իրադրությանն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերն ամերիկյան անօդաչու են խոցել: Կոնգրեսականի խոսքով` օրենսդիրներն անդրադարձել են «ապաէսկալացիայի անհրաժեշտության մասին», ինչպես նաև հորդորել են Թրամփի վարչակազմին՝ համագործակցել ԱՄՆ-ի դաշնակիցների հետ` պարզաբանելով նաև, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճի առնչությամբ «չնախատեսված հետևանքների ռիսկ» կա:
Կոնգրեսականը հավելել է նաև, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական գործողություն պարտադրաբար հավանության պետք է արժանանա ամերիկացի օրենսդիրների կողմից: