կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 20:50
Հասարակություն

Սոսնձով վնասել է բանկոմատի ստեղնաշարը

2015 թվականի ապրիլի 11-ին` ժամը 17:30-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը սոսնձով վնասել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Ավանի Իսահակյան 31/Ա հասցեում գտնվող բանկոմատի ստեղնաշարը:


Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախաքննության ընթացքում ստացվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի տվյալ մասնաճյուղի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, որոնց զննության արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի լույս ապրիլի 12-ի գիշերը մի տղամարդ մոտենում է բանկոմատին, կատարում ինչ-որ գործողություններ և հեռանում։

Դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու նշված տղամարդուն։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին: