Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հունիսի 27-ին` ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1991 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Գևորգ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ, ձեռքի ժամացույց, բանկոմատի 7 քարտ և ձեռնաշղթա:
Ըստ Գևորգ Ա.-ի` նշված իրերը, ինչպես նաև 460.000 դրամը, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը գողացել է Ազատության պողոտայում գտնվող հաստատություններից մեկի տնօրենի աշխատասենյակից:
Կատարվում է նախաքննություն: